ՀՀ վարչապետն անդրադարձել է Արցախի ներկա և նախկին նախագահների՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակին: Հրավիրված մամուլի ասուլիսում նա, հիշատակելով գլխավոր դատախազի արձագանքը, նշեց, որ գործը գլխավոր դատախազի տիրույթում չէ և նման դեպքում Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տային:

«Եթե նույնիսկ գլխավոր դատախազն ուզենա, ապա նա չի էլ կարող: Հետևաբար, ճիշտ չէ դիմում ուղարկել մի տեղ, որը հասցեատերը չէ: Ինչ վերաբերում է նամակին, ապա մարդկային առումով ես կարող եմ հասկանալ, որովհետև ենթադրում եմ ընկերական հարաբերություններ կան, բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Օրինակ, հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել: Եթե սկզբունքն ենք պահում, ապա այս դեպքում էլ գործ ունենք Արցախի հերոսի հետ: Եթե ոմանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, ապա չարաչար սխալվում է: Հետևաբար, պետք է հասկանալ, թե ինչ սկզբունք է գործում: Չի կարող այնպիսի բան լինել, որ իմ ընկերներն օրենքից վեր լինեն: Եթե իմ ընկերներն օրենքից վեր չեն, ուրեմն ուրիշ որևէ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Ի պատասխան նամակին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում