Եթե վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր դառնա, ես հաջորդ օրը բանտում պետք է լինեմ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր նախկին պաշտոնյաները պետք է պատասխանեն մի հարցի, թե ինչպես է ստացվել, որ բանակում զինվորը ներքնաշորեր չի ունեցել, իսկ իրենց ազգականները, բարեկամները միլիոնատերեր են դարձել: Այս մասին մայիսի 8-ին իր վարչապետության մեկամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենակ չասեք, թե բիզնեսով են զբաղվել: Որևէ մեկը կարող է ասել, որ իմ որդին կարող է Հայաստանում բիզնեսով զբաղվել, միլիոնատեր դառնալ, ու մենք ասենք՝ հա դե բիզնեսով է զբավե՞լ: Չի լինի այդպիսի բան: Եթե պարզվի, որ իմ վարչապետության օրոք ընտանիքի անդամներից որևէ մեկը միլիոնատեր է դարձել, ապա ես հաջորդ օրը բանտում պետք է լինեմ: Այդ ո՞ր բիզնեսը չի ցանկանա, որ իր հետ «օրթախ» (բաժնետեր-խմբ.) լինեմ: Մենք նորմա՞լ ենք նայում, որ պաշտոնյայի տղան պիտի բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա: Շատ կարևոր է, որ այս հարցերը մեր օրակարգում լինեն, ու դրանց լուծման հետ կապված կասկած չլինի: Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին