Հասարակական

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ միջոցառմամբ իրենք ցանկանում են ցույց տալ, որ պատվաստումն անվտանգ է, կարևոր և միտված է պաշտպանելու հիվանդությունից, որն ապագայում հնարավոր է խլի մեր, մեր հարազատների կամ մեր ընտանիքի անդամների կյանքը:

Մինչ պատվաստումը նախարարը և աշխատակիցները ջերմաչափվեցին: «Պատվաստանյութի ջերմային ռեժիմը պահպանված է, և այն աշխարհի լավագույն արտադրողի արտադրությամբ պատվաստանյութն է»,-ասաց Թորոսյանը պատվաստումը ստանալուց առաջ, հիշեցնելով, որ նույն պատվաստումը ստացել է նաև կինը, ինչպես նաև նախարարության աշխատակիցների շատերի 13-ամյա աղջիկները:

Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով պատվաստման դերը, ընդգծեց, որ արգանդի պարանոցի քաղցկեղից Հայաստանում մահանում է տարեկան մոտ 120 կին։ «Պատվաստումը ներդնելով մենք ձգտելու ենք հասնել զրոյական ցուցանիշի մոտակա տասը տարիների ընթացքում: Պատվաստումները կյանքեր են փրկում»,-«ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ավարտին ասաց առողջապահության նախարարը:

ԳարդասիլըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությանկողմից պապիլոմա վիրուսի կանխարգելմանն ուղղված երկուպատվաստանյութերիցմեկն է։ Այն բացառապես անվտանգ է, քանի որ իր բաղադրության մեջ չի պարունակումկենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է մկանային ներարկման միջոցով։ Դեղամիջոցըառողջապահականշուկայումհասանելի է «Gardasil 4» ապրանքանշային անվանմամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում