Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ-ի օրինագիծն ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությամբ ընդգրկվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի քառօրյա հերթական նիստում նախագիծը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նախագծով առաջարկվում է տվյալ տարվա համար հարկերից ազատել այն գյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը, պտղատու այգիները առնվազն 50 տոկոսով կվնասվեն:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2016թ. հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր՝ 17-րդ մասով: Այն գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար հարկերից ազատելու մասին է»,- ասաց Էնֆիաջյանը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենց հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել:

«Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, քանի որ նախագիծը ոչ միայն չի լուծում նշված խնդիրները, այլև հարցեր է առաջացնում ու կարող է հանգեցնել բյուջեի միջոցների անարդյունավետ ծախսմանը: Բայց այս ամենը հաշվի առնելով, որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չմնա, թե մենք չենք մտածում գյուղացիների խնդիրների մասին, առաջարկում եմ կողմ քվեարկել և հարցը ներառել նստաշրջանի օրակարգում»,- նշեց Թունյանը:

Հարցը 107 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդգրկվեց նստաշրջանի օրակարգում:

Հայերեն English Français Русский

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Rate.Trading. արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը