Պաշտոնական

Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերներին ներկայացվել է ՀՀ կառավարության ռազմավարական շրջանակը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, պայմանավորվածության համաձայն՝ նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, ինչպես նաև Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Կառավարության ռազմավարական շրջանակը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ևս մեկ անգամ կարևորելով այս ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, հույս է հայտնել, որ ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերներն իրենց զգալի ներդրումը կունենան:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծել է. «Փոխվարչապետի կողմից կառավարության գերակայությունների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ մանրամասն ներկայացումը Զարգացման գործընկերների համակարգման այսօրվա հանդիպմանը չափազանց օգտակար է: Բոլոր գործընկերները գնահատում են Կառավարության պատրաստակամությունը ներգրավելու միջազգային համայնքին այս կարևոր ռազմավարական փաստաթղթերի մշակման և իրականացման գործընթացում՝ հավակնոտ ռեֆորմներ իրականացնելու և նոր Հայաստանի տեսլականին հասնելու նպատակով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ռազմավարական շրջանակը՝ առանձին ոլորտներում նախանշված գերակայություններն ու ակնկալվող բարեփոխումները:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հայերեն Français Русский

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ

ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը