Life

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը որդի են ունեցել

1 րոպեի ընթերցում

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը որդի են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, որդի են ունեցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Տղա Է ծնվել: Նորին Թագավորական մեծություն Սասեքսի դուքսն ու դքսուհին երջանիկ են հայտարարելու իրենց երեխայի ծնվելու մասին»,-հայտնել Է ամուսնական զույգը Instagram-ում:

Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին տատիկ Է դարձել ութերորդ անգամ: Տղայի անունը, որը յոթերորդ տեղն Է զբաղեցրել գահաժառանգման հերթում, կհայտարարվի որոշ ժամանակ անց: Նրա առաջին լուսանկարներն աշխարհը կտեսնի մի քանի օր հետո, երբ արքայազն Հարին եւ Մեգանը լուսանկարիչների կհրավիրեն Վինձոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում