Հասարակական

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարն այցելել է Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում տեսակցել է ապրիլի 30-ին Տավուշի մարզումադրբեջանական կողմիկրակոցից վիրավորում ստացած, այնուհետև վիրահատված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։Արգիշտին խոսեց նախարար Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցի»,- գրել է Հովհաննիսյանը:

Նախարարի հետ խոսելիս Արգիշտին նշել է, որ չի պատրաստվում երկար պառկել, քանի որ. «Իր պոստերին տիրություն անել է պետք»։

1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել: Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում