Հասարակական

Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ

1 րոպեի ընթերցում

Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 24 ժամվա ընթացքում 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը՝ ԵրևանիԿորյուն-Աբովյանփողոցների խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ զրույցում։

«Վարորդների, հետիոտների, ինչպես նաև ուղևորների ենթագիտակցության մեջ պետք է մտնի, որ ճանապարհային երթևեկության կանոնները հարկավոր է պահպանել»,- ասաց նա։

ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ՃՈ պետը և աշխատակիցները դպրոցներում հատուկ դասընթացներ են անցկացնում, որպեսզի դպրոցականների մոտ երթևեկության կանոնների պահպանման գիտակցությունն ավելի բարձրանա: Կարապետյանը ցավալի համարեց այն փաստը, որ մինչև 17 տարեկան երեխաներին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև հասուն՝ 40-50 տարեկան մարդկանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում