Արարատի մարզի 25-ամյա բնակչուհին բնական ճանապարհով եռյակ է լույս աշխարհ բերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ է լույս աշխարհ եկել: «Արմենպրես»-ին կենտրոնից տեղեկացրին, որ երկու աղջիկն ու մեկ տղան լույս աշխարհ են եկել մայիսի 2-ին:

Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը մեկ տարվա առաջնային անպտղությունից հետո դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, որտեղ էլ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ, բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը: Թե բժշկուհու և թե երիտասարդ զույգի համար անակնկալ էր, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակին:

Հղիության ողջ ընթացքու Համեստը գտնվել է կենտրոնի և բժշկուհու անմիջական հսկողության տակ և արդեն 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Երեխաները գտնվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ստանալով համապատասխան բուժման կուրս:

Այս պահին թե մայրիկի և թե փոքրիկների վիճակը բավարար է:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով