Ինչ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին. Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են), նշեց, որ նման բան չկա:

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված հարուցված քրեական գործով Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել ՊՎԾ աշխատակիցներ, ինչպես նաև կառավարության անդամ։ Նշվում էր, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված կառավարության անդամը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը Հարալդ V-ի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գլխավոր դատախազն Արմեն Մուրադյանի հրավերով մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցում ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների բարեմաղթանքները առաջին դասարանցիներին

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև