Կառավարությունն ու ԱԺ-ն կքննարկեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը ներկայացրել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Փաթեթով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

«Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

ՎարչապետՆիկոլ Փաշինյաննասաց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է:

«Բայց չափանիշները պետք շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, քրեական գործ հարուցենք», - ասաց Վարչապետը:

Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ առաջարկում է ձեռնպահ մնալ այս նախագծից, համատեղ քննարկում իրականացնել, ստեղծել օրենքը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան: Նա հիշեց, որ նման դեպքի ականատես է եղել քրեակատարողական հիմնարկում: «Երբեմն կենդանիներին, օրինակ, հրաձգարանի զվարճանքի համար թիրախ են դարձնում, բազմաթիվ են դեպքերը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Français

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս