Գլխավոր դատախազությունը մի շարք հանցագործությունների պատիժները խստացնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել ԱՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. թվային ցուցանիշների աճ գրանցած հանցագործությունների պատիժները խստացնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել Արդարադատության նախարարություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Երկու հանցատեսակներ կան, որոնցով 2018թ. ունեցել ենք վատ արդյունքներ, և այս առումով մեր ուժերը կենտրոնացնելու անհրաժեշտություն ենք տեսել: Դրանցից մեկը հափշտակությունների, և հատկապես` բնակարանային գողությունների աճն է, որը 2018թ. համեմատությամբ շուրջ 60%-ով աճ է գրանցել, մյուսը` ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների դեպքերն են, որոնք շուրջ 30%-ի աճ են գրանցել, իսկ առավել մտահոգիչը` մահվան ելքով այս հանցագործություններն են, որոնք ևս 25%-ով աճ են արձանագրել: Մենք ներկայացրել ենք արդեն Արդարադատության նախարարությանն օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտ փաթեթ, որով ակնկալվում է խստացնել այս հանցագործությունների պատիժները, ինչպես նաև պատժի կրման ընթացքը և պատժից ազատման համապատասխան մեխանիզմները»,- ասաց Դավթյանը:

Արթուր Դավթյանը նշեց, որ հնարավոր բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն այս երկու հանցագործությունների կանխարգելման համար:

Հայերեն Français

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս