Հայաստանում խստացվելու է վարորդական վկայականի ստացման կարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարորդական վկայական ստանալու համար երթևեկության քննությունները շուտով անցկացվելու են և ավտոհրապարակում, և երթևեկության իրական պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

«Մեզ մոտ, օրինակ, երթևեկության քննությունն անցկացվում էր կամ ավտոհրապարակում, կամ երթևեկության իրական պայմաններում: Այժմ նախատեսվում է փոփոխություններ իրականացնել»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ զուգահեռ փոխվելու են նաև որակավորման քննություն ընդունելու ժամանակահատվածները:

Նրա խոսքով՝ վարորդական վկայականի ստացման կարգը ավելի է խստացվելու:

«Վարորդական վկայականների հետ կապված մի շարք աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև ՀՀ-ն ընդունել է պարտավորություն՝ համաձայն որի մինչև հունիսի 1-ը պետք է միանա Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քարտեզներին: Այդ ամենի արդյունքում մի շարք օրենքներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի արտաքին տեսքի և մի շարք այլ հարցերի հետ կապված»,- ընդգծեց ՃՈ պետի տեղակալը:

Տոնոյանը շեշտեց, որ փոփոխություն լինելու է նաև C կատեգորիայի մասով:

«Ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական գործընթաց անցնել, իսկ ներկայիս պահանջով պրոֆեսիոնալ ՝ C կատեգորիայի վարորդները պետք է անցնեն կրթական պրոցեսներով»,- եզրափակեց ՃՈ պետի տեղակալը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա