Հասարակական

Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

 Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում