Արցախի ՄԻՊ-ն անընդունելի է համարում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ չճանաչված պետություններում ներկայացված չլինելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարում, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չեն գործում ինչպես Արցախում, այնպես էլ շատ չճանաչված պետություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեգլարյանն այս մասին խոսեց ՀՀ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Թե ինչու ներկայացված չեն, դա առաջնահերթորեն կախված է իրենցից: Արցախի Հանրապետության կողմից միշտ դիրքորոշում եղել է, որ մենք բաց ենք և պատրաստ ենք ընդունել միջազգային կառույցներին Արցախում ծրագրեր իրականացնելու: Դա վերաբերում է միջազգային կազմակերպություններին՝ միջկառավարական, վերպետական, նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ցավոք, մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը չի գործում: Իհարկե, չեմ կարող ասել, որ միայն Արցախին են խտրականության ենթարկում, նաև այլ չճանաչված պետությունների, բայց սա անընդունելի է »,-ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ չճանաչված պետությունները և, հատկապես, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով, քան ճանաչված և ոչ կոնֆլիկտային պետությունները:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին