Հասարակական

SPRING PR-ը 10-ամյակի առիթով կհյուրընկալի համաշխարհային PR հանրույթին. IPRA-ի GWA-ը Երևանում

5 րոպեի ընթերցում

SPRING PR-ը 10-ամյակի առիթով կհյուրընկալի համաշխարհային PR հանրույթին. IPRA-ի GWA-ը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆԽՊՐԵՍ: Հայաստանում հասարակայնության հետ կապերի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ SPRING PR-ը Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի՝ IPRA-ի հետ միասին համագործակցության նոր նախագիծ են մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի PR-ի ոլորտում նշանակալի նվաճումներն արձանագրող միջազգային Golden World Awards մրցանակաբաշխությունը և տարվա Գալա-ընթրիքը տեղի կունենան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

IPRA-ն և SPRING PR-ընկերությունը հանդես են գալիս հայտարարությամբ՝ հրավիրելով տեղական և տարածաշրջանային ընկերություններին, PR-գործակալություններին, միջազգային և պետական կառույցներին մասնակցելու մրցույթին՝ նեկայացնելով իրենց հաղորդակցմանը վերաբերող լավագույն նախագծերը։

Մրցույթն այժմ բաց է, դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 13-ն է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.ipra.org կայքում։

IPRA-ի և SPRING PR-ի համագործակցությունը հասարակայնության հետ կապեր մասնագիտության համար զարգացման նոր հեռանկարներ կստեղծի հաղորդակցությունների ոլորտում ձեռքբերումներն ու գործունեությունը ներկայացնելու համար։

IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը նշում է. «IPRA-ի Golden World Awards մրցանակաբաշխությունն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Մեզ հյուրընկալած վերջին քաղաքներից են Բարսելոնան, Սոֆիան, Դոհան, Յոհանեսբուրգը: Մենք ուրախ ենք, որ այս տարի աշխարհի PR հանրույթին միավորելու և հյուրընկալելու ենք գեղեցիկ և հրաշալի Երևանում»:

«Սա մեծ իրադարձություն է ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր թիմի համար, քանի որ այս տարի SPRING PR-ը նշում է իր գործունեության 10-ամյակը: Հրաշալի առիթ է հոբելյանական տարեդարձը նշել մեր գործընկերոջ՝ Միջազգային PR ասոցիացիայի հետ համատեղ այս մեգամիջոցառմամբ», - նշում է SPRING PR- ընկերության համահիմնադիր և հաղորդակցման ու միջազգային նախագծերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը։

***

Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հիմնադրվել է 1995 թվականին: IPRA-ն ամողջ աշխարհում PR-մասնագիտական հանրույթը միավորող գլոբալ ցանց է:

IPRA-ի նպատակն է մասնագիտական ցանցում ակտիվ շփումների, էթիկական կանոնակարգի հանրայնացման և ինտելեկտուալ առաջնորդության միջոցով խթանել վստահելի PR-հաղորդակցությունների և գրագետ և բարոյական PR-ի պրակտիկան:

IPRA-ն հասարակայնության հետ կապերի ոլորտում ամենամյա ամենախոշոր միջազգային մրցույթի՝ Golden World Awards for Excellence (GWA) կազմակերպիչն է: GWA մրցանակաբաշխության հաղթողները PR-ոլորտում լավագույնս ներկայացած մասնագետներն ու նրանց նախագծերն են:

IPRA-ն աշխարհի տարբեր երկրների PR-պրոֆեսիոնալներին հնարավորություն է ընձեռում համագործակցել և ճանաչելի դարձնել իրենց փորձը:

IPRA-ի անդամները բովանդակալից և հարուստ տեղեկատվությամբ են կիսվում Thought Leadership essays հարթակում և սոցիալական մեդիաներում, դրան է նպաստում նաև ասոցիացիայի Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ) խորհրդատուի կարգավիճակը։

IPRA-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր կիսում են ասոցիացիայի նպատակները և ցանկություն հայտնում լինել IPRA-ի համաշխարհային ցանցի անդամ։ Լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.ipra.org։

***

SPRING PR-ընկերություն

SPRING PR և հետազոտական ընկերությունը Հայաստանում հաղորդակցությունների ոլորտի առաջատար ընկերություններից է. հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերությունը գործունեություն է ծավալում ռազմավարական հաղորդակցությունների կառավարման, PR-նախագծերի մշակման և իրականացման, հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ոլորտներում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսատանում, Ուկարաինայում, Ղազախստանում, Վրաստանում, բալթյան ու եվրոպական մի շարք երկրներում:

SPRING PR-ընկերությունը համագործակցում է մասնագիտական միջազգային կառույցների, ասոցիացիաների ու ընկերությունների հետ: SPRING PR-ը հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի ռազմավարական գործընկերն է և Golden World Awards for Excellence 2019-ի մրցանակաբաշխության ու գալա ընթրիքի կազմակերպիչը: SPRING թիմի համար PR-ը միայն գործառույթ կամ մատուցվող ծառայություն չէ, այն մասնագիտություն ու ապրելակերպ է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում