Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է քաղցկեղով հիվանդ վագրի՝ Բինգոյի բնական մահը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից, Բինգոն այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից: Այնտեղ հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր այգուն դեռևս 10տարի առաջ՝ ամպուտացված պոչով:

Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց:

Բինգոյի մոտ վերջերս քաղցկեղ էր ախտորոշվել: Կենդանաբույժները ներդրել են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ վագրի կյանքը հնարավորինս երկարացնելու համար:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար