Հայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 27-ին տոնի առիթով ողջ հանրապետությունում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ:

Մասնավորապես մայրաքաղաք Երևանի տարբեր փողոցներում առավոտյան ժամը 10-ից մեկնարկում են մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո:

Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար:

Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:

Ժամը 11:00-12:00-ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00-13:00-ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00-14:00-ն՝ բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00-15:00-ն՝ սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:

Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00-12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով:

Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00-17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00-17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով

Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00-14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ:

Ազատության հրապարակում11:00-12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն:

Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00-18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:

Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00-17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:

Նույն տարածքում 14:00-15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00-16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում:

Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00-18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 -18։30 -ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան Ազատության հրապարակում ժամը 19:30-21:30-ն:

Կառավարության կողմից ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության առաջին իսկ օրից բուռն քննարկումների առիթ էր դարձել: Թե քաղաքական տարբեր ուժերի, թե քաղաքացիների կողմից հնչել էին կողմ և դեմ կարծիքներ: Խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախաձեռության նպատակը, նշել էր, որ 2018-ի ապրիլին հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության: Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետևՀայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին,և պետք է նշել Քաղաքացու տոն: Արդյունքում երկարատև քննարկումներից հետո նախագիծն օրենսդիրն ամբողջությամբ ընդունեց ապրիլի 9-ի նիստում:

Ապրիլի 19-ին կառավարության որոշմամբ` ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար հատկացվեց 124 մլն դրամ:

Հայերեն English Français Русский

Գյումրիում մեկնարկել են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/09/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/09/26

Նավթի գներն աճել են - 24/09/26

Միրզոյանն ու Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը համարում են խաղաղության օգուտների գործնական օրինակ

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից