Գարո Փայլանը Թուրքիայի Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային: «Արմենպրես»-ը հարցումը ներկայացնում է ամբողջությամբ:

«Թուրքիայի Հանրապետության նախագահի օգնական Ֆուաթ Օքթային հղել ենք հետևյալ հարցումը` պատասխանի պահանջով.

Հանրապետության նախագահ Էրդողանի` Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առթիվ 2019թ. ապրիլի 24-ի հայտարարության մեջ նշված է. «Մեր արխիվների դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնց նպատակն է բացահայտել ճշմարտությունը: Մենք գաղտնիք չունենք»: Այսպիսով, շեշտելով, թե բոլոր պետական արխիվները բաց են բոլոր ուսումնասիրողների առջև:

Ուստի, հարցնում ենք` հայ ժողովրդի նկատմամբ գործած մարդկային հանցագործությունների ոճրագործներին դատելու նպատակով 1919-1922թթ. գործած Պատերազմական ատյանի ատենագրությունների ճակատագիրը: Ուսումնասիրողները հայտնում են, թե հիշյալ ատենագությունները հասանելի չեն իրենց:

Պատերազմական ատյանի ատենագրությունները պետական արխիվում չե՞ն գտնվում: Հիշյալ ատենագրություններն առաջին անգամ ե՞րբ են արխիվ մուտքագրվել: Ատենագրությունների տվյալները վերջին անգամ ե՞րբ և ո՞ր արխիվի գրացուցակի վրա էին: Որտե՞ղ են և ո՞ր արխիվի մեջ են պահված այս ատենագրությունները, եթե իրականության չեն համապատասխանում բնագրերի բացակայության կամ դրանց անհասանելիության վերաբերյալ պնդումները: Ուսումնասիրողները, որոնք «ուզում են բացահայտել ճշմարտությունը», ի՞նչ միջոցով պետք է կարողանան հասնել այդ ատենագրություններին»,- ասված է հայտարարությունում:

Հայերեն العربية English Français Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ