ԵԱՏՄ շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել ներքին պահանջարկն առանց ապրանքների գների բարձրացման. Տիմուր Մաքսիմով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների մասով ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի տարաժամկետման ռեժիմը կփոփոխվի, թե ոչ, դեռ պարզ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը նշեց, որ եթե խոսվում է այդ ռեժիմի փոփոխության կամ երկարաձգման մասին, ապա դա պետք է դիտարկվի՝ ելնելով ներքին շուկայում եղած պահանջարկից ու առաջարկից:

«Չեմ կարող ասել,թե ինչ իրավիճակ է եղել, երբ այդ ռեժիմի մասին որոշումն ընդունվել է, բայց, կարծում եմ, որ այսօր մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ ներքին շուկայում առաջարկները կարող են բավարարել պահանջարկը: Հետևաբար` պետք է նայել ներքին շուկայի հնարավորությունները, դիտարկել պահանջարկն, այդ թվում Հայաստանի: Եթե գլխավոր մտավախությունն այն է, որ ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված որոշ ապրանքների գները կարող են բարձրանալ, ապա կարող եմ ասել, որ միության ներքին շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել պահանջարկն առանց գների բարձրացման»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:

Հայաստանն իր անդամակցության առաջին տարիներին մի շարք ապրանքների գծով ստացել է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Նախատեսված է, որ ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից:

Հայերեն English

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին