ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանտարական ուսումնարանում ՀՀ զինված ուժերի դեսանտագրոհային ստորաբաժանումների սպայական կազմի վերապատրաստման կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով ապրիլի 23-ին Ռյազան են մեկնել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարդացեք հոդվածը` English