Քաղաքականություն

Մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում հարևանի հետ. Մակրոնը գրառում է կատարել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում հարևանի հետ. Մակրոնը գրառում է կատարել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Ապրիլի 24-ին մենք պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Այս տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում