Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. Անն Իդալգոն ազդարարել է մի քանի ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, այդ տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

Իր խոսքում Փարիզի քաղաքապետն ազդարարել է Հայկական կենտրոնի ստեղծման մասին: «Երկար ժամանակ մենք խոսում ենք կենտրոնի մասին, ինչը թույլ կտա այդ յուրահատուկ մշակույթին, Փարիզի հայ համայնքին դրսևորել իրեն և ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը: Կենտրոնը գտնվելու է Փարիզի 15-րդ շրջանում: Այժմ մենք կաշխատենք այդ ծրագրի մշակման և կենտրոնի կառուցման ուղղությամբ: Կարծում ենք, որ դա կլինի վայր, որը թույլ կտա Հայաստանին շարունակել փայլել իր քաղաքում, որովհետև այս քաղաքը ձեր քաղաքն է»,- ասել է Փարիզի քաղաքապետը:

Նա հարգանքի տուրք է մատուցել ֆրանսահայությանը, որը կիսում է Ֆրանսիայի Հանրապետության արժեքները, որոնք համընդհանուր են: «Դուք բոլոր ոլորտներում չափազանց ստեղծագործ եք: Եվ դուք մեզ ուղղորդել եք լինել ավելի բաց՝ տարբեր ազգերի ընդունելու, տարբերությունները ճանաչելու համար», - ավելացրել է Փարիզի քաղաքապետը՝ հիշեցնելով Թումո կենտրոնի բացումը Փարիզում և ընթացիկ այլ ծրագրերի մասին:

«Այս տարի մենք կունենանք կարևոր միջոցառումներ: Մայիսի 21-ին մենք կնշենք Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մենք նրան հարգանքի տուրք կմատուցենք՝ Monsieur Le Princ փողոցում գտնվող նրա տան վրա տեղադրելով հուշատախտակ», հայտարարել է Անն Իդալգոն՝ ավելացնելով, որ Փարիզում տեղադրվելու է նաև Ազնավուրի կիսանդրին:

Հայերեն Русский

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ