Հասարակական

Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնյաները դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել կառույցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները:

Չնայած մարզադպրոցի խարխուլ պայմաններին՝ հունահռոմեական ըմբշամարտը Գյումրիում մեծ մասսայականություն է վայելում, իսկ դպրոցում մարզիկների պակաս չեն զգում. չէ՞ որ այստեղ է մարզվում նաև Օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ պատգամավորները նախօրեին գտնվում էին Ջավախքում՝ մասնակցելու «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը և Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղի՝ Դամալայի օրվա տոնախմբությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում