Տնտեսություն

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու հետևանքների պատասխանատուն «Իմ քայլն» է

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու հետևանքների պատասխանատուն «Իմ քայլն» է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Իմ քայլը» խմբակցությանը հիշեցրեց, որ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագծի ընդունումից հետո իրենք են լինելու հետևանքների պատասխանատուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանն ասաց ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինօրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում:

«Պատասխանատուն «Իմ քայլն» է, հայտարարեք, որ դա ավելի շահեկան է, այդպես անենք: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետը: Դուք որոշեք, ասեք, ինչպես որ ասեք, այնպես էլ կքվեարկենք»,- նշեց Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում