Հասարակական

ԱԱԾ-ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան և գրասենյակի խուզարկությունների բնականոն ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից:

«Քրեական գործը քննվում է ՀՔԾ-ի կողմից: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միայն ապահովում են խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը»,- նշեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը՝ այլ մանրամասների համար կոչ անելով դիմել ՀՔԾ:

Ապրիլի 18-ի առավոտյան Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը և նախկին գրասենյակում:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիրկատարողՄիհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀքրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հայերեն Русский

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին