Քաղաքականություն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ և 40 դեմ ձայներով:

«Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի, ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի»,- նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին:

«Մենք՝ իրավապաշտպաններս ու իրավաբաններս, գիտենք, որ կարծիքի ազատության իրավունքը ներառում է նաև կարծիքը ազատորեն փոխելու իրավունքը: Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել նոր կարծիք: Սրանով մենք փաստում ենք մեր ժողովրդավարությունը և կոլեգիալ կառավարումով առաջնորդվելու պատրաստակամությունը»,- ասաց Զեյնալյանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Նախագծի ամբողջականընդունմանդեպքումնորկառավարությունըկունենահետևյալնախարարությունները.

Արտաքինգործերինախարարություն

Պաշտպանությաննախարարություն

Արտակարգիրավիճակներինախարարություն

Արդարադատությաննախարարություն

Աշխատանքիևսոցիալականհարցերինախարարություն

Կրթության,գիտությանևմշակույթինախարարություն

Բնապահպանությաննախարարություն

Առողջապահությաննախարարություն

Ֆինանսներինախարարություն

Էկոնոմիկայինախարարություն

Տարածքայինկառավարմանևենթակառուցվածքներինախարարություն

Բարձրտեխնոլոգիաներիարդյունաբերությաննախարարություն:

ՀՀվարչապետՆիկոլՓաշինյանըփետրվարի8-ինհայտարարելէր,որՍփյուռքի նախարարության փոխարենայսուհետկստեղծվիՍփյուռքիգործերիգլխավորհանձնակատարիպաշտոնվարչապետիաշխատակազմում:ՀանձնակատարըկլինիվարչապետիներկայացուցիչըՍփյուռքիհետհարաբերություններումեւվարչապետիանունիցկհամակարգիկառավարությանաշխատանքներըսփյուռքիհետհարաբերություններում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում