Ucom-ը գործարկեց iPhone-ների թարմացման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսուհետ Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս իր այն բաժանորդներին, ովքեր վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից ձեռք են բերել iPhone սմարթֆոններ, նորացնել դրանք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կամ Ամսական բաժանորդագրությունների առնվազն 1 տարվա բաժանորդ: Բաժանորդները կկարողանան հանձնել հին iPhone-ը և ձեռք բերել նորը բացառապես Ucom ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման կենտրոնում։ Թարմացման ենթակա iPhone-ի արժեքը կորոշվի գործարքի ժամանակ։

«Ուրախ եմ, որ կարող ենք Ucom ընկերության բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ ու նոր հնարավորություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին հայաստանյան սպառողներին։ iPhone-ը թարմացնելու հնարավորությունը համաշխարհային լայն տարածում ունի և անպայման պետք է իրականացվեր նաև մեր ընկերության կողմից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը հասանելի է միայն ֆիզիակական անձանց, իսկ այլ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում