Հասարակական

Սիմոն Մարտիրոսյանը միացել է Սիրիայի հայ համայնքի երեխաներին խաղալիքներ ու գրենական պիտույքներ նվիրելու նախաձեռնությանը

1 րոպեի ընթերցում

Սիմոն Մարտիրոսյանը միացել է Սիրիայի հայ համայնքի երեխաներին խաղալիքներ ու գրենական պիտույքներ նվիրելու նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծմանև փորձագիտականկենտրոն»-իՀասարակայնությանհետկապերի պատասխանատու ՆազելիԷլբակյանը, Սիմոն Մարտիրոսյանն ակցիայի մասին մինչև Եվրոպայի առաջնությանը մեկնելն էր տեղեկացել, ցանկություն էր հայտնել մասնակցել ու խոստացել էր Հալեպի փոքրիկներին իր կողմից ուղարկվող խաղալիքները նախաձեռնության կազմակերպիչներին անձամբ փոխանցել վերադառնալուն պես:

Մարդասիրական ակցիային օրեր առաջ միացել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:

Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում