Հասարակական

Արթուր Վանեցյանը կրծքանշանով պարգևատրեց Վալերիյ Օսիպյանին

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանը կրծքանշանով պարգևատրեց Վալերիյ Օսիպյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վանեցյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման և հանցավորության դեմ համատեղ պայքարի գործում ունեցած ներդրումների համար պարգևատրել «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին»,- նշված է պարգևատրման տեքստում:

Արթուր Վանեցյանը պարգևներ հանձնեց նաև ոստիկանության մի շարք այլ աշխատակիցների:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում