ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում հումանիտար մի շարք հարցեր էին. քաղաքագետի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն առանձնանում է՝ առանցքում ունենալով հումանիտար մի շարք հարցերի քննարկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ այդ համատեքստում կողմերից յուրաքանչյուրը տարբեր առաջարկներով է հանդես եկել և արտգործնախարարները քննարկել են:

«Ներկայում մի քանի առաջարկների մասին է խոսվում, մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ կազմակերպումը սահմանամերձ հատվածում: Այստեղ, ըստ էության, մենք գործ ունենք հրադադարի պահպանման մեխանիզմների հետ: Հաջորդն Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում ու Արցախում պահվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների տեսակցության հնարավորությունն է, ինչը բավական կարևոր է: Եվ մյուսը՝ լրագրողների փոխայցերն են: Այս բոլոր ուղղություններով, կարծես, թե քննարկումներ են ընթանում, ինչը դրական է»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Նա նշեց, որ այստեղ հետաքրքիրն այն է, թե այս գործընթացում որքանով է ներգրավված լինելու Արցախը: Օրինակ, Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցելության պարագայում արցախյան կողմը փաստացի պետք է մտնի գործընթացի մեջ: Շրջանառվում է նախնիների գերեզմաններին այցելելու առաջարկը, ինչը իրագործելու դեպքում, կրկին Արցախը ներգրավվածությունը պետք է լինի:

Թե որքանով է իրատեսական, որ հումանիտար ոլորտում արված առաջարկները կյանքի կկոչվեն, քաղաքագետը նշեց, որ ներկայում դժվար է ասել, դա ցույց կտա ժամանակը:

«Ամեն դեպքում հումանիտար առաջարկներ անում է նաև Ադրբեջանը, այնպես չէ, որ դա միակողմանի է: Հետևաբար` կա հետաքրքրվածություն, իսկ թե ինչպես կգնա դրանց կյանքի կոչման պրոցեսը, դեռ վաղ է խոսելը: Ադրբեջանը, կարծես, չի կարող միանգամից մերժել խաղաղության օրակարգը և փորձում է որոշակիորեն դիրքավորվել, որ ճնշումը նվազեցնի իր վրա և չդառնա բանակցային գործընթացում ապակառուցողական կողմ»,-ասաց նա:

Հաջորդ առանձնահատկությունը, ըստ որի, առանձնացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, ըստ Նարեկ Մինասյանի, այն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը մասնակցել է հանդիպմանը, ինչը վկայում է, որ Ռուսաստանը փորձում է որոշակի ակտիվացման գնալ:

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ