Հասարակական

Զարթոնքի բնակիչները Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին Գյումրի-Երևան երկաթգիծը

2 րոպեի ընթերցում

Զարթոնքի բնակիչները Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին Գյումրի-Երևան երկաթգիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին գյուղի մոտակայքով անցնող երկաթգիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկաթգիծը փակվել էր ապրիլի 13-ի առավոտյան գյուղում հնչած կրակոցներից հետո:

Դավիթ Սանասարյանը գյուղացիներին առաջարկեց բացել երկաթգիծը և ներկայացնել իրենց պահանջները: Երկաթգիծը փակած բնակիչները որոշեցին ՊՎԾ պետի հետ միասին ուղևորվել գյուղապետարան:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել քեն հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում