Հասարակական

Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավելու և խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ:

«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, ունենալու համար նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք:

«Սիրելի համաքաղաքացիներ: Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայությանու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը»,-նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում