YouTube-ն ինտերակտիվ շոուներ Է գործարկելու. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ն զբաղվելու Է ինտերակտիվ շոուների ստեղծմամբ: Ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը, դրա համար պատասխանատու Է կլինի ընկերության հատուկ ստորաբաժանումը, որը կգլխավորի Բեն Ռելեսը:

Ըստ գործակալության տվյալների, Ռելեսը YouTube-ում աշխատում Է ութ տարի եւ ավելի վաղ զբաղվում Էր իմպրովիզացիոն ծրագրերի ստեղծմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այժմ մենք նոր զարմանալի գործիքներ եւ հնարավորություններ ունենք բազմաշերտ եւ ինտերակտիվ պատմություններ ստեղծելու համար»,-կարծում Է YouTube-ի՝ բացառիկ կոնտենտի արտադրությամբ զբաղվող բաժնի ղեկավար Սյուզան Դենիելսը:

Bloomberg-ն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ YouTube-ն ունի այդ ձեւաչափով աշխատող մրցակից՝ Netflix-ը: Ընկերությունն արդեն թողարկել Է ինտերակտիվ մանկական մի քանի շոուներ, իսկ 2018 թվականի դեկտեմբերին հարթակի վրա տեղի Է ունեցել «Սեւ հայելի. Բրանդաշմիգ» ինտերակտիվ ֆիլմի պրեմիերան, որտեղ հանդիսատեսները կարող Էնն ազդել սյուժեի զարգացման վրա՝ որոշումներ ընդունելով կինոնկարի գլխավոր հերոսի փոխարեն: Ավելի վաղ հաղորդվել Է ապրիլին բրիտանացի ճանապարհորդ, հեռուստահաղորդավար եւ փորձագետ Բեար Գրիլսի մասնակցությամբ «Դու դեմ ես վայրի բնությանը» ինտերակտիվ ընտանեկան շոուի թողարկման Netflix-ի պլանների մասին: Նշվում Է, որ YouTube-ն արդեն զբաղվել Է ինտերակտիվ գովազդի փորձարարությամբ, սակայն մի քանի սյուժետային գծերով ծրագրերը շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում