Ինովացիա

Facebook-ում գործառույթ են ներկայացրել մահացած օգտատերերի մասին հիշողություններ հրապարակելու համար

2 րոպեի ընթերցում

Facebook-ում գործառույթ են ներկայացրել մահացած օգտատերերի մասին հիշողություններ հրապարակելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի վարչակազմը ներկայացրել Է նոր գործառույթ, որը նախատեսված Է այն բանի համար, որ սոցցանցում մարդիկ կարողանան հիշողություններ պատմել մահացած օգտատերերի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդվել Է Facebook-ի բլոգում: Փոփոխությունը վերաբերում Է այն օգտահաշիվներին, որոնց համար սահմանված Է հիշատակի ստատուս:

Ինչպես պատմել են սոցցանցում, գոյություն ունեցող կանոնների համաձայն, ցանկացած օգտատեր կարող Է հաշվեգրանցումն այնպես կարգավորել, որ կյանքից հեռանալուց հետո իր կողմից ընտրված անձը դառնա «պահապան» եւ իրավունք ստանա կառավարել Էջը: Այդ դեպքում օգտահաշվին կամրացվի հիշատակի ստատուսը, իսկ նախկին տիրոջ անվան առջեւ կլինի «հիշում ենք» բառը: Բացի այդ, օգտատերը կարող Է այնպես անել, որ իր մահվանից հետո Facebook-ի Էջը ամբողջովին հեռացվի: Ինչպես ճշտել են Facebook-ի ներկայացուցիչները, այժմ այն օգտահաշիվներում, որոնց համար սահմանված Է հիշատակի ստատուս, կհայտնվի նոր բաժին: Այն նախատեսված կլինի բացառապես այն բանի համար, որ մյուս օգտատերերը հիշողություններ պատմեն մահացած մարդու մասին: Այդ օգտահաշիվների «պահապանները» նաեւ դրանք կառավարելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: Այդ անձինք, մասնավորապես կկարողանան խմբագրել այն բաժինը, որը նվիրված Է կյանքից հեռացած մարդու վերաբերյալ հիշողություններին, ինչպես նաեւ սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են գրառումներ անել Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում