Ինովացիա

Facebook-ը օգտագործման պարզեցված պայմաններ Է ներկայացրել ԵՀ-ի հետ կոնսուլտացիաներից հետո

2 րոպեի ընթերցում

Facebook-ը օգտագործման պարզեցված պայմաններ Է ներկայացրել ԵՀ-ի հետ կոնսուլտացիաներից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը փոխել Է օգտագործման պայմանները Եվրահանձնաժողովի եւ սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո, որպեսզի դրանք ավելի մատչելի բացատրի օգտատերերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

«ԵՀ-ի եւ սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների կայացած հետ քննարկումներից հետո Facebook-ը փոխել Է օգտագործման իր պայմանները եւ օգտատերերին պարզաբանել տվյալների օգտագործման պայմանները… Այժմ դրանք տալիս են այն բանի պարզ բացատրությունը, թե ընկերությունն ինչպես Է իր օգտատերերի տվյալներն օգտագործում օգտահաշիվների եւ թիրախավորված գովազդի տվյալների հետ կապված գործունեության զարգացման համար՝ նրանց ֆիրմայի ֆինանսավորման նպատակով»,-ասված Է ռելիզում:

Նոր պայմանները մանրամասնորեն նկարագրում են, թե ցանցի օգտատերերի տվյալների օգտագործման վրա հիմնված ինչպիսի ծառայություններ Է Facebook-ը վաճառում երրորդ անձանց, օգտատերերն ինչպես կարող են փակել իրենց օգտահաշիվները եւ ինչու նրանց օգտահաշիվները կարող են արգելափակվել:

Facebook-ը պետք Է բոլոր պարտավորությունների կատարումն ավարտի մինչեւ 2019 թվականի վերջը. դրանք չկատարելու դեպքում ընկերության դեմ կարող են կիրառվել հարկադրական միջոցներ:

2018 թվականի ապրիլի սկզբին Եվրահանձնաժողովը Facebook ընկերությունից նամակ Էր ստացել այն բանի հաստատումով, որ Եվրոպայում մինչեւ 2,7 մլն օգտատերերի տվյալներ կարող Էին հայտնվել Cambridge Analytica-ի տնօրինման ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում