ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում Առինջ մոլում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված վարձատրության գումարի մասին է խոսքը, որ մեկ քառակուսի մետր տարածքի համար նախատեսված է 800 դրամ, իրենք ինչ-որ տեղեկատվություն ունեն, որ իրականում ավելի շատ է այդ գումարը գանձվում: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:,- ասաց Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հավելեց, որ երեք տարի շարունակ այդ տարածքներն անվճար են տրամադրվել առևտրականներին, և վերջերս են միայն կնքվել վարձակալության պայմանագրեր, որոնցով նախատեսված է մեկ քառակուսի մետրի համար 800 դրամ վճարել:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres