ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական՝ տասներորդ նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության և Միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները։

Բացելով նիստը՝ ՀՀ պատվիրակության ղեկավար Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և առկա համագործակցության զարգացումը, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Վ.Քոչարյանը անդրադարձել է նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման շրջանակներում եվրոպական կողմի հետ ձևավորված սերտ համագործակցության խորացմանը:

Վիգեն Քոչարյանը, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, կարևորել է մշակման փուլում գտնվող Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընդունումը: Արդարադատության փոխնախարարը շեշտել է նաև իրավական փոխօգնության ու դատական համագործակցության բնագավառում ծավալված երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև միգրացիայի և շարժունակության, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրերի իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման, կիբերհանցագործության դեմ պայքարի և անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

ԵՄ պատվիրակությունը ղեկավար Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդման, անվտանգության ապահովման, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կողմից բարեփոխումների հետևողական իրականացմանը:

Հանդիպման արդյունքում ամրագրվել են կողմերի փոխհամաձայնեցված գործառնական եզրակացությունները, որոնց իրագործման ընթացքը կդիտարկվի հաջորդ նիստի ընթացքում, որը կկայանա հաջորդ տարի Երևանում:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը