Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց Գյումրու ավտոկայանի տնակային 104-րդ ավանում

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց Գյումրու ավտոկայանի տնակային 104-րդ ավանում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում շրջայց կատարեց ավտոկայանի տնակային 104-րդ ավանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը տնակային ավանում ծանոթացավ տեղի բնակիչների կենցաղային պայմաններին։

Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին վարչապետը հորդորեց սպասել, մինչև տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։

«Մի կողմից ասում եք՝ տնակները վերացնենք, հետո ասում եք՝ սեփականաշնորհենք։ Պետք է հասկանալ՝ օրինական են տնակները, թե օրինական չեն, պետությունը ձեր նկատմամբ պարտավորություն ունի, թե՝ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակներից բնակեցված է 137-ը։

Վարչապետը Գյումրի է ժամանել նոր արագընթաց գնացքով, շրջել է Տիգրան Մեծ փողոցով, շրջայց կատարել «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում, այցելել ավտոկայարան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում