Իրավունք

Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշում չկա. վստահեցնում է Հրայր Թովմասյանը

1 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշում չկա. վստահեցնում է Հրայր Թովմասյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կաշկանդված չէ ոչնչով և վստահեցնում է, որ իրենց վրա չկա որևէ քաղաքական ճնշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թովմասյանն ասաց Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իրենց վրա ճնշումներից խուսափելու վերաբերյալ հարցին:

«Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի: Սա առաջին նախապայմանն է ՍԴ արդյունավետ գործունեության համար: Զրո կաշկանդվածություն ցանկացած երևույթից, ցանկացած անձից»,- նշեց Սահմանադրական դատարանի նախագահը:

Նա հավելեց, որ իր համար կա սուրբ գիրք՝ Սահմանադրությունը:

Խոսելով ՍԴ անդամության իր նախընտրած թեկնածուների վերաբերյալ, Թովմասյանն ընդգծեց, որ իր համար կարևոր է, որպեսզի նրանք համապատասխանեն օրենքի բոլոր պահանջներին՝ լինեն 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթությամբ և այլն:

«Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել, որոշում են ՀՀ նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ-ն այս առումով նախընտրելի թեկնածու չունի»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում