Քաղաքականություն

Ապրիլի 8-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

1 րոպեի ընթերցում

Ապրիլի 8-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում