Հայտնի Է դարձել iPhone SE 2-ի թողարկման ժամկետը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան պլանավորում Է 5,42 դյույմ Էկրանով կոմպակտ iPhone-ը թողարկել 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Digitimes-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ մատակարարումների շղթայում: Բացի ոչ մեծ Էկրանով iPhone-ից, ընկերությունը կթողարկի մոդել 6,06- եւ 6,67-դյույմանոց դիսփլեյներով:
Այդ մոդելները կտարբերվեն ներկայիս շարքից, որը ներկայացված Է 6,1 դյույմ Էկրանով iPhone Xr-ով եւ համապատասխանաբար 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով iPhone Xs-ով եւ Xs Max-ով: Ենթադրվում Է, որ Էկրանների մատակարարներ կարող են դառնալ Samsung-ը կամ LG-ն: Նաեւ հաղորդվում Է, որ 2019 թվականին Apple-ը կարտադրի իր շարքի մինորային նորացումը եւ կթողարկի iPhone Xs-ի եւ Xr-ի բարելավված տարբերակները: Աղբյուրը պատմել Է, որ Apple-ը պլանավորում Է իրացնել շուրջ 80 միլիոն iPhone 2019 թվականի առաջին կեսին եւ շուրջ 180 միլիոն՝ մինչեւ տարեվերջ: Օրիգինալ iPhone SE-ը թողարկվել Է 2015 թվականին, եւ այս պահին դա Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնն Է: