Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյաննընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուին, որը Հայաստանում է Ռումինիայի նախագահության կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է պետքարտուղարին և շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերը՝ ընդգծելով, որ առևտրաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն։

Դան Նեկուլաեսկուն նշել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Ռումինիա-Եվրամիություն մեծամաշտաբ գործարար համաժողովը, որին ակնկալվում է նաև Արևելյան գործընկերության երկրների՝ այդ թվում Հայաստանի, գործարարների և պաշտոնյաների մասնակցությունը։ Պետքարտուղարի խոսքով՝ այս հարթակով ևս կարելի է զարկ տալ երկկողմ տնտեսական կապերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռումինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձևաչափով երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորությունը։ Նիստի շրջանականերում դիտարկվում է նաև գործարար համաժողովի անցկացման նպատակահարմարությունը։

Նախարարը և պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի բացման առիթով` միակարծիք լինելով, որ այն կարող է նպաստել զբոսաշրջության աճին և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկուստեք զբոսաշրջային մարքեթինգային միջողացառումների անցկացման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում