Հրապարակվել Է ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Foreo շվեդական վելնես-մակնիշը առցանց հարցում Է անցկացրել եւ կազմել ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը:

Կանանց շրջանում վարկանիշը գլխավորել Է բրիտանացի 73-ամյա դերասանուհի եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը:

Երկրորդ տեղում հայտնվել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին (92 տարեկան), որը նախընտրել Է չօգտվել երիտասարդացնող զանազան միջոցներից:

Երրորդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Մադոննան Է (60 տարեկան), որը, ընդհակառակը, կանոնավոր կերպով դիմում Է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:

Չորրորդը դարձել Է ամերիկուհի քանթրի-կատարող եւ կինոդերասանուհի Դոլի Փարթոնը, որի 73-ամյակը լրացել Է հունվարին, իսկ հինգերորդը՝ 72-ամյա երգչուհի Շերը: Տասնյակում նաեւ տեղ են գտել Ջուդի Դենչը (84 տարեկան), Թինա Թյոռները (79 տարեկան), Քիմ Բեյսինգերը (65 տարեկան), Շերոն Սթոունը (61 տարեկան) եւ Սյուզի Սարանդոնը (72 տարեկան): Ամենագեղեցիկ ծերացած տղամարդ Է ճանաչվել «Ոսկե գլոբուսի» 69-ամյա դափնեկիր ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը:

Նրա հետ միասին առաջատարների հնգյակում հայտնվել են դերասաններ Լիամ Նիսոնը (66 տարեկան), Փիրս Բրոսնանը (65 տարեկան), Առնոլդ Շվարցենեգերը (71 տարեկան) եւ Հարիսոն Ֆորդը (76 տարեկան): Նրանց հաջորդում են՝ Քեւին Բեյքոնը (60 տարեկան), Պոլ Մաքքարթնին (76 տարեկան), Ռոբերտ դե Նիրոն (75 տարեկան), Հերի Օլդմենը (61 տարեկան) եւ Միք Ջագերը (75 տարեկան):

Հայերեն English Русский

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների