Հասարակական

Մարտական պատրաստության ու սպառազինության առումով որակական փոփոխություններ ունենք. Գաբրիել Բալայան

1 րոպեի ընթերցում

Մարտական պատրաստության ու սպառազինության առումով որակական փոփոխություններ ունենք. Գաբրիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է բավականաչափ լրացնել բանակի զինանոցը և մարտական պատրաստության աստիճանը բերել շատ ավելի զգոն վիճակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ի՞նչ դասեր է քաղել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից:

«Մենք արդեն իսկ սկսել ենք քանակականը որակականով փոխարինելու շրջափուլը: Ինձ թվում է, որ դրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ մենք որակական լուրջ փոփոխություններ ենք այս ընթացքում արել ինչպես անձնակազմի մարտական պատրաստության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի, տեխնիկական միջոցների մասով, որոնցով համալրվել են զինված ուժերը. դա տեսադիտարկման սարքերն են, ավտոմատացված կառավարման սարքերն են և վերլուծական այն կարողությունները, որ մենք ունենք»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում