ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որըկայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղությանը համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցությունների իրականացմանը միտված հետագա քայլերի իրականացմանը:

Նա նաև ողջունում է նրանց վերահանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպես նաև շարունակելու երկխոսությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը:

Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կարևոր միջնորդական առաքելության համար և վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը նրանց շարունակական ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն English Français Русский