Կառավարությունը մերժեց զինծառայությունից արձակված անձանց առողջական վիճակի համալիր հետազոտության վերաբերյալ նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է, որ պարտադիր ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:

Մարտի 29-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով նախագիծը՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը նշեց, որ եթե պարզվի՝ անձի առողջական վիճակը վատացել է զինծառայության ընթացքում և պատճառով, ապա պետությունը պարտավորվում է երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը:

«Նախարարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպարակման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է արդեն Կառավարության համապատասխան որոշմամբ, որի համաձայն զինվորական ծառայության ընթացքում ստացված խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:

Այստեղ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է համապատասխան փոփոխություն անել, որ ոչ միայն զորացրված, այլ նաև զինվորական ծառայության պատճառով վատթարացած առողջությամբ անձինք նույնպես օգտվեն այս հնարավորությունից: Այդ նախաձեռնության սկիզբը դրված է նախարարության կողմից»,- ասաց Ղամբարյանը:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով