Քաղաքականություն

ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել քվորումի բացակայության պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել քվորումի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստին մասնակցելու համար գրանցվել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա, չեն կարող նիստը սկսել: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ գործելու է բաց ռեժիմ՝ պատգամավորները կարող են 4 ժամվա ընթացքում գալ և գրանցվել. «Այն պահին, երբ քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների քանակ կապահովվի, կկարողանանք սկսել նիստը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քնարկելու և քվեարկելու հարցն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում