Ինովացիա

«Ռոսկաչեստվո»-ն ընտրել Է լավագույն սմարթֆոնները

1 րոպեի ընթերցում

«Ռոսկաչեստվո»-ն ընտրել Է լավագույն սմարթֆոնները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Galaxy S10-ը լավագույն սմարթֆոնն Է ճանաչվել «Ռոսկաչեստվո»-ի եւ Սպառողական փորձարկումների կազմակերպությունների միջազգային ասամբլեայի (ICRT) համատեղ հետազոտության արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Samsung Galaxy S10+ եւ Samsung Galaxy S10e մոդելները: Դրանց հաջորդում են Samsung Galaxy Note 9-ը եւ iPhone XS Max-ը: Samsung-ի սմարթֆոնները դրսեւորել են ձայնի, մարտկոցի տարողունակության, հեռախոսի հնարավորությունների, զանգերի որակի լավագույն որակներ, ինչպես նաեւ դիմացկունություն եւ անջրաթափանցություն: Ֆոտո- եւ տեսանկարահանումների որակի ցուցանիշով առաջատարը դարձել Է iPhone XS Max-ը, սակայն այս մոդելը փաստորեն ձախողել Է ամրության ստուգումը, նշել են փորձագետները: Ընդամենը հետազոտության ընթացքում փորձագետներն ստուգել են ավելի քան 300 մոդել՝ որակի եւ անվտանգության 229 պարամետրերով: Ընդ որում գնահատվել են ոչ միայն ընդհանուր չափանիշները, ինչպես, ասենք, հզորությունը, բազմաֆունկցիոնալությունը, ունիվերսալությունը եւ ինտերֆեյսի հարմարությունը, այլեւ ավելի յուրահատուկ պարամետրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում