Տիգրան Խաչատրյանը և Դմիտրի Մարյասինը քննարկել են ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինի ղեկավարած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Դմիտրի Մարյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմի հետ, քանի որ նախարարությունը ՄԱԶԾ առանցքային գործընկերներից մեկը պետք է լինի։

Նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, երկարաժամկետ նպատակները, անդրադարձել տնտեսության՝ զարգացման առավել մեծ ներուժ ունեցող հեռանկարային ոլորտներին։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ համակարծիք է նախարարի հետ՝ որպես առաջանահերթություն սահմանելով արտադրողականության բարձրացման խնդիրը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են աշխատուժի նոր հմտությունների ձևավորմանը, աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի գրագետ համադրմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված կենտրոնի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ նախօրեին մեկնարկած Travelinsights գործիքի հետագա կիրառումը։ Տիգրան Խաչատրյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում համագործակցության հնարավորությունները՝ զբոսաշրջային արդյունքի բազմազանեցման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Ներկայացվել է նաև ՄԱԶԾ գործունեությունը մարզային և գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ շեշտադրելով տեղի բնակչությանը գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի դերին՝ մարզային զբոսաշրջային կենտրոնների զարգացման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական քննարկումների միջոցով անդրադառնալ առանձին ոլորտային ծրագրերին, ինչպես նաև տեղում ծանոթանալ և քննարկել որոշ մարզային ծրագրերի զարգացման հեռանկարները։

Հայերեն English

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար